Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Հերթական «պոեզ-պոեզի» ժամանակ, «պոեզն» իրականում շարժվեց». Վահրամ Թոքմաջյան

02:10, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
«Հերթական «պոեզ-պոեզի» ժամանակ, «պոեզն» իրականում շարժվեց». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մանկության գնացքը.
     Առավոտ մայրս հիշեցրեց, որ չորրորդ դասարանում, շարադարություն եմ գրել՝ Իմ մանկության գնացքը:
     Իրականում, մենք մանկություն որպես այդպիսին չունեցանք: Սկզբից ավերակ, փլատակ ու կորուստներ, որը երբեք բառերով չես նկարագրի: Ու կարծես բնության կողմից դա քիչ էր, եկավ լրացնելու պատերազմը:
     Իսկ իմ մանկության գնացքը մանկապարտեզում էր, դեկտեմբերի 7-ին: Հիմա չեմ պատրաստվում այն ամբողջությամբ պատմել: Դայակ ունեինք, որն էն ժամանակվա համար բացառիկ կյաժ մազերով էր: Մեզ բառիս բուն իմաստով բրախում էր ու գնում դիմացի կոոպտորգի՝ նմանատիպ կյաժ մազերով մի գործակատարի հետ սրճելու: Դե մեզ էլ հենց էդ էր պետք: Աթոռները շարում էինք ու «պոեզ-պոեզ» խաղում: Հերթական «պոեզ-պոեզի» ժամանակ, «պոեզն» իրականում շարժվեց: Սկզբից նույնիսկ ուրախացանք: Բայց մինչև էն ակնթարթը, երբ մեր խմբեցիներից մեկը գոռաց.
     -Վաայ, էրեխեք, պոեզն իսկականից գնա...
     Վերջին ց-ն չհասցրեց: Մնացածը չեմ պատմի ու էլ երբեք չեմ պատմելու:
     Մենք մանկություն չունեցանք, բայց դուք ունեցեք: Ասում են, էդ լավ բան է:

| | |
4126 | 0
Facebook