Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կողոպտել են պատգամավորի թեկնածու գրող Հաբարձում Համբարձումյանի և արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը

00:45, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Կողոպտել են պատգամավորի թեկնածու գրող Հաբարձում Համբարձումյանի և արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը

Կողոպտել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գրող Համբարձում Համբարձումյանի, բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է Արփի Ոսկանյանը:

«Էսօր, երբ քարոզարշավի էինք, մտել են մեր տուն, գողացել են իմ ու Համբարձումի նոթբուքները, որոնց մեջ մեր ամբողջ գրական ժառանգությունն էր, տեսախցիկը, իմ երեք ոսկե մատանին, Համբարձումի կնունքի խաչը, տան փողը, որով պիտի ապրեինք մինչեւ ամսվա վերջ եւ Համբարձումի անձնագիրը։ Էդ ա՝ ինքն իրան չի ընտրի, մի ձայն քիչ կստանա։

Լավն էին առաջվա գողերը, մտնում էին հայ գրողի տուն, ասենք՝ Րաֆֆու, փող էին թողնում սեղանին, դուրս գալիս։ Ժամանակներ, բարքեր... Ոչ գրողն ա առաջվանը, ոչ գողը»,- գրել է բանաստեղծուհին:

5714 | 0
Facebook