Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

20:55, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին: Այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
     «Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:
     Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով։
     Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը:
     Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է՝ որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը:
     Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպություների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է»:

| | |
10094 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Artour
Artour 21:54, 07.12.2018
Ինչպես Նիկոլին Արտաշատում կամերաների առաջ խորհուրդ տվեց էն պապիկը "սրանց սաղին պիտի ծծծծծծծ..........."
A.
A. 23:05, 07.12.2018
Նիկոլը դա ժողովրդն է, ՀՀԿ ոհմակը չի ուզում հասկանալ որ Նիկոլը կատարում է ժողովրդի պահանջը եվ ժողովուրդը նաեվ պահանջում է դատապարտել ՀՀԿ-ին դա վենդետա չէ դա արդարության վերականգնում է երկիրն այս վիճակին է հասցրել;չե որ կալանավայրերում արդեն 500 -ից ավել ազատ տեղեր կան որը նրանց համար է իրականում
Armo
Armo 23:57, 07.12.2018
Yete mtahoges entri N 4
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
hhk-n piti patasxan Ta, irenc karawarman tarineri amen mi orwa hamar.