Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հարցը

16:35, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է երեկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած քննարկման մասին:

Ըստ Հաջիևի՝ միջոցառման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։

Ալիևի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Փաշինյան-Ալիև քննարկման թեմաներից է եղել նաև երկու երկրներում պահվող քաղաքացիների փոխանկման հարցը:

7798 | 0
Facebook