Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մշակվում է ԵԱՏՄ-ում միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը». Տիգրան Սարգսյան

12:25, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
«Մշակվում է ԵԱՏՄ-ում միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Քննարկվում է միասնական վճարային համակարգի ձևավորումն ու փոխադարձ վճարումների իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո:

Նա նշել է, որ այժմ գաղափարի շուրջ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերը, որից հետո վերջնական տարբերակը, հնարավոր է, որ քննարկվի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստերից մեկի ընթացքում:

6394 | 1
Facebook