Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո. հասարակ գեբեշնիկ». Լևոն Բարսեղյան

12:05, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
«Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո. հասարակ գեբեշնիկ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից` ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապետարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։ Ասաց` կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելն անդրդվելի եղավ։ Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։ Հետաքրքիր է` քաղաքապետին ներս թողե՞լ են»։

17692 | 2
Facebook