Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն առաջարկ է արել ԵԱՀԿ-ին

10:25, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանն առաջարկ է արել ԵԱՀԿ-ին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մամեդյարովը Գրեմինգերին առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի հետ կապված գնահատման առաքելություն իրականացնել:

Բացի այդ, Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքներն ու նշել, որ հանդիպումն օգտակար էր, և որ մոտ ապագայում առավել ինտենսիվ և արդյունավետ բանակցություններ են սպասվում՝ գործող ձևաչափով:

Ավելի վաղ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում հանդիպել էին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

8373 | 0
Facebook