Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հովհաննես Բաչկովը կմենամարտի Ալեքսեյ Մազուրի հետ

22:55, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Հովհաննես Բաչկովը կմենամարտի Ալեքսեյ Մազուրի հետ

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք շոուի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտ կանցկացնեն աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ: Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, ով կմրցի Ալեքսեյ Մազուրի հետ: Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում հանդես կգա մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 րոպե տևողությամբ 5 ռաունդանոց 8 մենամարտ:

2577 | 1
Facebook