Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Չգիտես՝ լաս, թե խնդաս». Լևոն Շիրինյան

16:45, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
«Չգիտես՝ լաս, թե խնդաս». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմն վերլուծաբան «մասնագետներ», շրջելով տարբեր մամլո սրահներ հեռուստատեսության տարբեր էկրաններից ինչպես նաև լրատվության տարբեր միջոցմներով «ավետում են» հեղափոխության ալիքի վրա ձևավորված և հեղափոխության արժեհամակարգը կյանք իջեցնող կուսակցությունների պարտությունը կանխավ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Վերլուծաբան «մասնագետներ», որոնք հեղափոխության ողջ ընացքում չեն կարողացել գեթ մեկ անգամ քիչ թե շատ ըմբռնելի եզրակացություններ անել և չեն կարողացել կանխատեսել սերժառեժիմի վախճանը։ Ինչպես ասում են՝ չգիտես՝ լաս, թե խնդաս։ Այսպիսով՝ հեղափոխության հաղթական ժողովրդին վհատեցնում են իրենց «գիտականակերպ» կանխատեսումները։ Ենթադրում եմ, որ քաղաքացին կմնա իր բարձրության վրա՝ ինչպես հեղափոխության օրերին և կկատարի ճիշտ ընտրություն Հայաստանի ճահճային անցյալի, հուսատու ներկայի և կենսատու ապագայի միջև, կմերժի անցյալ ճահիճի կերտիչներին և կգնա իր ապագային ընդառաջ»։

| | |
4907 | 1
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am