Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մեդալների հարուստ ավարով է վերադարձել Լեհաստանից

15:05, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մեդալների հարուստ ավարով է վերադարձել Լեհաստանից

Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել վեց մարզիկներ, որոնցից հինգը դարձել են մրցաշարի չեմպիոններ՝ Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:
     Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի ՀՀ հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն տանտերերի՝ Լեհաստանի հավաքականին: Մրցաշարին մասնակցել է 9 երկրի 150 մարզիկ:

2665 | 1
Facebook