Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը». Սամվել Կարապետյան

05:05, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
«Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչքար` Երիցուշենից, ԺԳ դարի սկիզբ (երեկ 31 տարվա մուրազս կատարվեց)...

Դեռևս 1987թ. ֆիզիկոս ընկերոջս` Վլադիմիր Հարությունյանի ու իր երկու ընկերների հետ առիթ էի ունեցել լինել Երիցուշենի եկեղեցում, որի հարավային որմի ստորին շարվածքում, միայն կիսով չափ երևացող մի գեղաքանդակ խաչքար կար: Հուշարձանն ամբողջական տեսնելու ցանկությունը մեծ էր և օգտվելով տեղի թուրք գյուղացիների բարյացակամ վերաբերմունքից, նաև հենց իրենց օգնությամբ փորեցինք-բացեցինք խաչքարն ամբողջությամբ: Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը: Այն օրերի լուսանկարչական լավագույն գործիքով` «Զենիթովս» մի քանի նկար վերցրի, սակայն թերևս տեղը մութ լինելու պատճառով դրանք չափազանց անորակ էին ստացվել: Ճիշտ է, շրջանի ազատագրումից հետո ևս երկու անգամ (1993 և 1994թթ.), առիթ ունեցել էի լինել Երիցուշենում, բայց այդ առիթներն օգտագործել էի եկեղեցու չափագրման համար և խաչքարի լուսանկարումն էլի մնացել էր ապագային: Միշտ հիշում էի Երիցուշենին մնացած պարտքս, սակայն հակառակ իրար հետևից սահող տարիներին, այն մարելու առիթը կարծես չէր ընձեռվում: Վերջապես` երեկ, մեկ անգամ ևս եղա Երիցուշենում և եղբորս հետ 1987թ-ից հետո մի երկրորդ անգամ փորեցինք-հեռացրինք խաչքարը կիսով չափ ծածկած հողը և լուսանկարեցինք` ի վայելումն արվեստասեր հասարակության»:

| | |
1529 | 0