Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դեմիրճյանի վրա լույսը քիչ են վառել հեռուստաընկերությունում, իրա վրա՝ շատ». Էդմոն Մարուքյան

12:30, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
«Դեմիրճյանի վրա լույսը քիչ են վառել հեռուստաընկերությունում, իրա վրա՝ շատ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն աննախադեպ որակեց երեկվա հեռուստաբանավեճը: «Վիգեն Սարգսյանը բանավեճի սիրահար ա, Սերժ Սարգսյանը երկու անգամ նախագահի թեկնածու ա եղել, թող մի անգամ բանավեճի հրավիրեր, հիմա եկել են՝ բանավեճ, բանավեճ: Ռոբերտ Քոչարյանը թող գնար բանավեճի. մի անգամ գնացել ա Դեմիրճյանի հետ բանավեճի, էն էլ Դեմիրճյանի վրա լույսը քիչ են վառել հեռուստաընկերությունում, իրա վրա՝ շատ, ու սրանով նաև հանրությանը մեսիջ են տվել: Այսինքն, դուք արդար բանավեճի մասին խոսելու իրավունք ունե՞ք»: Նրա խոսքով՝ Վիգեն Սարգսյանն ուզում էր առանձին բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, որն անտրամաբանական է. «Մի ուժ, որը մի քանի օրից դառնալու է արտախորհրդարանական, ուզում ա բանավիճի 70-80% ձայն ունեցողի հետ»:

6418 | 3
Facebook