Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը ռազմական նավ կուղարկի Սև ծով

12:00, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը ռազմական նավ կուղարկի Սև ծով

ԱՄՆ-ը ռազմական նավ կուղարկի Սև ծով՝ ի պատասխան Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունների, գրում է CNN-ը:

ԱՄՆ-ի զինված ուժերը խնդրել են Պետդեպարտամենտին զգուշացնել Թուրքիային՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավ ուղարկելու մասին:

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ ծանուցումը կոչված է իրավունք տալ ամերիկյան նավատորմին նավ ուղարկել Սև ծով:

Նշվում է, որ վերջին անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող նավն ուղարկվել էր Սև ծով այս տարվա օգոստոսին: Այն USNS Carson City դեսանտային նավն էր:

10307 | 0
Facebook