Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է». Էդուարդ Շարմազանով

10:40, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
«Ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է». Էդուարդ Շարմազանով

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշսադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք»:

| | |
5550 | 5
Facebook