Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

10:35, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը համաձայնության են հասել շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Հանդիպումն ուղղված էր կողմերի դիրքորոշումների հետ հիմնավոր ծանոթությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կողմերի մոտեցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարին: Կարծում եմ՝ բանակցությունները, որոնք տևեցին 3 ժամ, կարևոր և օգտակար էին կողմերի դիրքորոշումները հասկանալու համար: Համաձայնության ենք հասել շարունակել բանակցությունները հունվարին»,- РИА Новости-ին ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ը հայտնել էր, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն:

6681 | 0
Facebook