Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել թեկնածու ուժերի առաջին դեմքերի բանավեճից.
«Մարուքյան. Ի՞նչ արժեք է ստեղծում Շանգրիլա կազինոն:
Ծառուկյան. Ո՞նց ինչ արժեք է ստեղծում...
Մարուքյան. Հարցնում եմ՝ ի՞նչ է արտադրում, ի՞նչ է ներմուծում. ի՞նչ է արտահանում....
Ծառուկյան. Ընդեղ հուՅրանոց կա....
Մարուքյան. Հյուրանոցի մասին չեմ հարցնում:
Ծառուկյան. Մարուքյան ջան, դու մենակ խոսող ես, ի՞նչ ես ստեղծել էս ընթացքում:
Մարուքյան. Ես կլասիկ պատգամավոր եմ:
Ծառուկյան. Քու կլասիկ ցավը տանեմ»: