Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Գալիք տարում կշարունակվեն Տիգրանակերտի պեղումները

00:15, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Գալիք տարում կշարունակվեն Տիգրանակերտի պեղումները

Հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրով» 2019 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 120 մլն դրամ՝ 2018 թվականի 100 մլն դրամի դիմաց:

«Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 2019 թվականին մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձանների պահպանության գործընթացին:
     «Իրականացվելու են աշխատանքներ՝ կապված բնապատմական արգելոցների ստեղծման ու դրանց համակողմանի ուսումնասիրության հետ, ինչպես նաև մեծ տեղ է հատկացվելու հուշարձանների հայտնաբերման և ուսումնասիրման գործին՝ իրականացնելով պեղման-հետազոտական մեծածավալ աշխատանքներ առանձին վերցված հուշարձաններում, որոնք բխում են ոչ միայն Արցախի պատմությունն ուսումնասիրելու և խթանելու գիտական նկատառումներից, այլև այս կամ այն հուշարձանի նախագծային և վերականգնման աշխատանքները լիարժեքորեն բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունից: Վերսկսվելու են հուշարձանների վկայագրման, մոնիթորինգի և պահպանական գոտիների կազմման աշխատանքները: Ընթացքավորվելու են նաև շարունակական բնույթ կրող պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտ հնավայրում: 2019 թվականին կշարունակվեն նաև հուշարձանների վերականգնման, բարեկարգման և նախագծային աշխատանքները»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
     Իսկ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին պետական աջակցության համար նախատեսված է հատկացնել 80 մլն 884 հազար դրամ՝ 2018 թվականի 82 միլիոն 907.1 հազար դրամի դիմաց:
     «Ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների ամբողջական պահպանմանը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կմնան պատմամշակութային և բնապատմական արգելոցները, կշարունակվեն դրանց բարեկարգման աշխատանքները, կընդլայնվի այցելուներին մատուցվող ծառայությունների ցանկը»,- նշել է ԱՀ ՄԵՀԶ նախարարը:

| | |
795 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am