Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք չենք պատրաստվում լուռ ու հնազանդ դիտել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական շահերի դեմ». Նիկոլ Փաշինյան

23:05, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Մենք չենք պատրաստվում լուռ ու հնազանդ դիտել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական շահերի դեմ». Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հարցի կարգավորման հեռանկարը հարցին պատասխանելիս «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում կազմակերպված հեռուստաբանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Մեր կառավարությունն Արցախի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորն սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի և ստորացուցիչ զիջումներ և դա բանակցային այն կետն է, որում նախորդ կառավարությունը թողել է Արցախի հարցը: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորը հստակ արձանագրեն՝ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր, թե դուք պատրա՞ստ եք փոխզիջումների: Եվ քանի դեռ Ադրբեջանին այս հարցը չի տրվել, Հայաստանին չպետք է այն տրվի:
     Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, առանց նրա լիարժեք ներգրավման հնարավոր չէ որևէ լուծման մասին խոսել: Ի վերջո, Արցախի հարցի լուծողները Հայաստանի ու Արցախի լուծողներն են:
     Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ՀՀ-ն այսպես ասած, կեղծ ուղղություններով են տարել, երբ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր և նրա հովանո ներքո ՀՀ կառավարության լռության ներքո զինում են Ադրբեջանին: Դա նվաստացուցիչ իրավիճակ է ՀՀ համար և ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում ուղղակի լուռ ու հնազանդ դիտորդի կարգավիճակում տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»:

4104 | 4
Facebook