Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է. ՎիվաՍել-ՄՏՍ

17:35, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է. ՎիվաՍել-ՄՏՍ

2018թ-ի դեկտեմբերի 1-ից մինչև 23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը և շահելու 19 «iPhone SE» 32 ԳԲ, 19 «Honor 9 Lite» և 19 «Samsung Galaxy J3 (2017)» սմարթֆոններից մեկը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաև գնված սմարթֆոնը:

Առաջարկը գործում է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում:

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի դեկտեմբերի 3-ից մինչև 2018թ-ի դեկտեմբերի 24-ը:

Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

| | |
2407 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am