Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում շարունակվում են զննությունները

17:15, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում շարունակվում են զննությունները

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է. «Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ»։

| | |
1304 | 1