Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այդ օրն ԱԺ ընտրությունների քարոզչության վերջին օրն է: Ամենահամեղ պատառները՝ վերջում, կարդացած հոդվածի վերջին տողն ամենաշատն է տպավորվում: Դատարանը վճիռ կայացնելով Քոչարյանին կալանավորել` ցույց կտա, որ Փաշինյանի պայքարն ընդդեմ նախկին իշխանության վճռական է: Ընտրողներն էլ դրանից տպավորված՝ կքվեարկեն»: