Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին ու չի գնում հաղորդում տալու իրավապահներին, ուրեմն նա շառլատան է». Ն. Փաշինյան

15:50, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Եթե մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին ու չի գնում հաղորդում տալու իրավապահներին, ուրեմն նա շառլատան է». Ն. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու փաստին, ասել է. «Դավիթ Շահնազարյանն ԱԱԾ-ին ի վերջո ներկայացրե՞լ ա այն դավադրությունը, որ իր պնդմամբ, գոյություն ունի ՀՀ-ում՝ ընդդեմ Արցախի: Ասում էր՝ կա դավադրություն Արցախի դեմ, հեղափոխությանն օգնել են ուժեր, որ գործել է «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևը: Այսինքն, մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ դավադրություն կազմակերպելու մեջ ընդդեմ Արցախի, ՀՀ-ի, հայ ժողովրդի: Հիմա ԱԱԾ-ն նյութեր պիտի պատրաստի ու եթե պարզվի՝ էդպես է եղել, դավադիրներին պետք է ենթարկի պատասխանատվության: Եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում ու հրաժարվում է փաստեր ներկայացնել... մարդի պետք է իմանան՝ կա դավադրությո՞ւն, թե՞ ստախոսություն»:

6940 | 3
Facebook