Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու փաստին, ասել է. «Դավիթ Շահնազարյանն ԱԱԾ-ին ի վերջո ներկայացրե՞լ ա այն դավադրությունը, որ իր պնդմամբ, գոյություն ունի ՀՀ-ում՝ ընդդեմ Արցախի: Ասում էր՝ կա դավադրություն Արցախի դեմ, հեղափոխությանն օգնել են ուժեր, որ գործել է «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևը: Այսինքն, մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ դավադրություն կազմակերպելու մեջ ընդդեմ Արցախի, ՀՀ-ի, հայ ժողովրդի: Հիմա ԱԱԾ-ն նյութեր պիտի պատրաստի ու եթե պարզվի՝ էդպես է եղել, դավադիրներին պետք է ենթարկի պատասխանատվության: Եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում ու հրաժարվում է փաստեր ներկայացնել... մարդի պետք է իմանան՝ կա դավադրությո՞ւն, թե՞ ստախոսություն»: