Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Քոչարյանը ծանոթ չի՞ եղել 0038 գաղտնի հրամանին։ Փաստերը պնդում են հակառակը. ԻՔՄ

15:15, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
Քոչարյանը ծանոթ չի՞ եղել 0038 գաղտնի հրամանին։ Փաստերը պնդում են հակառակը. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. ««Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ հանդես եկող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը երեկ՝ դեկտեմբերի 4-ին, նշել է, որ Քոչարյանի պնդմամբ, ինքը տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանի տեքստին։ Ըստ 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանի, Զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել էր անցնել զորանոցային վիճակի և ՊՆ կենտրոնական ապարատի վարչությունների առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հրապարակած տեղեկությունների, այդ հրամանով հանձնարարվել էր այդ ստորաբաժանումները համալրել «առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»։ Քոչարյանի պաշտպան Օրբելյանի խոսքով, սակայն, Քոչարյանն այս հրամանի տեքստին ծանոթ չի եղել: «Ինքը գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ»,- մասնավորապես ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ Քոչարյանը, որպես կանոն, չէր ընթերցում նախարարների՝ նույնիսկ ուժայինների հրամանները, քանի որ ժամանակը պարզապես չէր բավարարի այլ հարցերով զբաղվելու համար:

Ըստ այդմ, ստացվում է, որ ՀՀ նախագահը, որն այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր, չի իմացել, որ ԶՈւ անձնակազմին հրահանգվել էր տեղափոխվել զորանոցային վիճակի և ստորաբաժանումներ ստեղծել, որոնք մարտի 1-ին կբերվեին Երևան։ Ճիշտ է՝ այդ հրամանը ստորագրվել է Հարությունյանի կողմից, բայց անհնար է, որ նախագահը մանրամասն ծանոթ չլիներ այդ հրամանի տեքստին։ Դրա մասին անուղղակիորեն ասել է նաև հենց ինքը՝ Հարությունյանը։ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի գործունեության շրջանակում Հարությունյանը 2008 թվականին կանչվել էր հարցաքննության։ Այդ հարցաքննության տեսաձայնագրության որոշ հատվածներ տեղ են գտել Տիգրան Պասկևիչյանի 2011 թվականին թողարկված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։

Տեսանյութում, մասնավորապես, երևում է, որ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Հարությունյանին մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով հարցեր է ուղղում մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի ներգրավածության մասին։ Հարությունյանը հիմնականում խուսափողական պատասխաններ է տալիս, սակայն փաստացի ընդունում է, որ Զինված ուժերի ներգրավումը մարտի 1-ին հենց նախագահի բանավոր հրամանով է եղել։ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե մարտի 1-ին Երևանում ռազմական դրություն եղե՞լ է, Հարությունյանը պատասխանում է․ «Ոչ, բայց մի բան եմ ուզում ասել։ Էդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ես պաշտպանության նախարար եմ եղել, ես գերագույն գլխավոր հրամանատարի պես չեմ քննարկելու էս թեման՝ գլխավոր հրամանատարը իրավունք ուներ, թե իրավունք չուներ։ Ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս»։

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ակնհայտորեն մի հասցեատիրոջ է նշում՝ գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա հավելեց, որ նման հրամանները միշտ զեկուցվել են նախագահին։ Եվ չնայած իրավական առումով Քոչարյանը կարող է պնդել, որ ծանոթ չի եղել տեքստին, Հարությունյանի խոսքերը հակառակն են ապացուցում։

Ըստ էության, Վերաքննիչ քրեական դատարանում քննության ժամանակ Քոչարյանը փորձում է պատասխանատվությունը գցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Հարությունյանի վրա, որն էլ հենց հրամանը ստորագրողն էր։ Հիշեցնենք, որ Հարությունյանը այս տարվա հուլիսից հետախուզման մեջ է գտնվում»։

| | |
3018 | 1