Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի». Արթուր Բաղդասարյան

14:00, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի». Արթուր Բաղդասարյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում էր:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես կարևորել է սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:

«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը: Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը: Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը»,- ասել է Բաղդասարյանը:

5998 | 7
Facebook