Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

13:10, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը:

«Պատճառը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ դիրքորոշումն է: Պաշտպանության նախարարությունը մատակարարումն աննպատակահարմար է համարում, քանի որ այն սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար»,- գրում է Коммерсант-ը՝ հղում անելով ՌԴ ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:

Նշվում է, որ ռուսական կողմի հաշվարկները ցույց են տվել, որ հրթիռի՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան սպառնալիք է ներկայացնում ռուսական տարածքային ջրերում գտնվող նավերի համար:

Հայտնի է նաև, որ Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014 թվականից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել:

6712 | 1
Facebook