Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Այսօրվա իշխանությանը «քաղաքական կոռուպցիայի» մեջ մեղադրելն արդարացի չէ». Բագրատ Եսայան

12:05, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Այսօրվա իշխանությանը «քաղաքական կոռուպցիայի» մեջ մեղադրելն արդարացի չէ». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեկվա քաղաքական բանավեճի հետքերով. ուղղակի ուզում եմ արձանագրել, որ քաղաքական կոռուպցիայի դրսևորման հիմնական ձևն ընտրությունների ժամանակ ընտրողների քվեն գնելով քաղաքական իշխանության ձեռք բերումն է։ Այս երևույթն սկսել է ձևավորվել 2003թ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում և գագաթնակետին է հասցվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսօրվա իշխանությանը կարելի է շատ բանում մեղադրել, բայց «քաղաքական կոռուպցիայի» մեջ մեղադրելն արդարացի չէ։ Մանավանդ այն ուժի ներկայացուցչի կողմից, ով այդ երևույթը հասցրել էր համակարգային մակարդակի, որն էլ պատճառ դարձավ ժողովրդային շարժման և իրենց իշխանության տապալման համար: Սա ասում եմ որպես կոռուպցիոն երևույթներին, դրանց առաջացման պատճառներին և դրա սահմանումներին քիչ թե շատ տեղյակ մարդ»։

| | |
1633 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am