Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

BELLA CASA-ն ընդլայնում է իր խանութների ցանցը

11:30, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
BELLA CASA-ն ընդլայնում է իր խանութների ցանցը

Այսօր վերանորոգման շուկայում իր ուրույն տեղն է զբաղեցնում դեկորատիվ ներկերով ինտերիերի ձևավորումը: Այս գործում իր զգալի ներդրումն ունի Bella Casa խանութ-սրահների ցանցը:

Bella Casa-ն հանդիսանում է դեկորատիվ ներկերի և պաստառների մասնագիտացված խանութ-սրահների ցանց: Երևան քաղաքում այն ունի արդեն 6 մասնաճյուղ: Եվ այսօր ևս մեկ սրահ է համալրում այդ ցանկը՝ Ֆրունզեի 104/1 հասցեում: Լուսավոր, հարմարավետ և նմուշներով հարուստ հերթական սրահում ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի հաճախորդը կոմֆորտ միջավայրում ընտրի իր նախընտրած ներկը կամ պաստառը: Ցուցադրված նմուշների բազմազանությունը և 2000-ից ավել գունային երանգները հնարավորություն են տալիս, որ հաճախորդը գտնի հենց իր պատկերացրած ոճը:

Bella Casa սրահներում ներկայացված են Da Vinci ապրանքանիշի բարձրորակ դեկորատիվ ներկերը և սվաղաներկերը, ինչպես նաև Baytex ֆասադային սվաղաներկերը: Այս ներկերը օժտված են խոնավադիմացկունությամբ, բարձր ծածկողունակությամբ և էկոլոգիապես մաքուր են: Da Vinci ներկերով կարելի է ստանալ թանկարժեք մետաղների փայլ, քարի բնական տեսք, մարգարտափայլ ավազ և ինտերիերը կդարձնեն շքեղ և անկրկնելի: Da Vinci դեկորատիվ ներկերը և սրահում ներկայացված նմուշները կհուշեն ինտերիերի ձևավորման անսահմանափակ գաղափարներ:

Bella Casa ըժխանութների ցանցը հոգ է տանում նաև այն հաճախորդների մասին, ովքեր շատ գումար չեն նախատեսել վերանորոգման համար, սակայն ցանկանում են հետևել վերջին տենդենցներին: Այստեղ օգնության կգան DecoRal ապրանքանիշի մատչելի դեկորատիվ ներկերը: Այս ներկերով կարելի ստանալ նույն էֆեկտները, սակայն մատչելի գներով:

Bella Casa-ն հանդիսանում է նաև եվրոպական մի շարք աշխարհահռչակ բրենդերի, ինչպիսիք են՝ Gianfranco Ferre, Emiliana Parati, Marburg, G.L. Design, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Bella Casa սրահներում հնարավոր է գտնել հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և մանկական սենյակի համար նախատեսված մոդեռն և դասական պաստառների լայն տեսականի: Ներկայացված են նաև ինտերակտիվ պաստառներ մանկական սենյակի համար: Այս պաստառների շարժվող հերոսները չեն թողնի, որ Ձեր փոքրիկները ձանձրանան:

Bella Casa խանութների ցանցը հանդիսանում է նաև սլավոնական Belinka և Helios յուղաներկերի, Boldrini, Pavan և Mako գործիքների և Decomaster և De Baget ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Bella Casa խանութների սրահներում ներկայացված բարձրակարգ ապրանքատեսականու շնորհիվ Դուք գոհ կմնաք Ձեր ինտերիերի վերջնական տեսքից:

Bella Casa խանութների ցանցը հոգ է տանում իր հաճախորդների մասին և շուտով կուրախացնի նաև մարզերի բնակիչներին: Այլևս հարկավոր չի լինի նորաձևության ետևից գալ մայրաքաղաք: Շուտով մարզերի բնակիչները ևս հնարավորություն կունենան առանց երկար ճանապարհ կտրելու ձեռք բերել Bella Casa-ի ապրանքատեսականին:

| | |
1166 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am