Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«60 օր ունեք». Վաշինգթոնը Մոսկվային վերջնագիր է ներկայացրել

11:25, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«60 օր ունեք». Վաշինգթոնը Մոսկվային վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Ռուսաստանին կոչ է արել կատարել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի պահանջները 2 ամսվա ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:

Հակառակ դեպքում, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Վաշինգթոնը դուրս կգա համաձայնագրից և նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն կստանա:

«60 օր հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Փոմփեոն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները միաձայն աջակցել են 60-օրյա ժամկետի սահմանումը Բրյուսելում քննարկումների ժամանակ:

Ավելի վաղ Վաշինգթոնը սպառնացել էր դուրս գալ համաձայնագրից՝ խոստանալով հաղթել Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքում:

11723 | 0
Facebook