Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Երկուսին էլ ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի». Արծրուն Հովհաննիսյան

22:50, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Երկուսին էլ ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու:
     Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, ավիատոր պապի, հոր, մոր ու հորեղբոր ընտանիքում, ավիատորների լեգենդար ընտանիքում: Դպրոցից հետո ընդունվել ավիացիոն, ավարտել գնացել Գյումրի, միասին օրերով խոսել ենք, երազել Սու-30-երի մասին:
     Որքան ցավ կա մեջս, իմ համար նաև անձնական վիշտ է, սա մեծ կորուստ է բոլորիս համար»:

| | |
2810 | 2