Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին և 6-ին որոշ ժամանակով փակ կլինի

22:15, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին և 6-ին որոշ ժամանակով փակ կլինի

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ
     Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) - Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարության
     լրատվական ծառայություն

4598 | 1
Facebook