Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

20:40, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ, այլև նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով: Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար»:

| | |
1501 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am