Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա Հայաստանի խնդրանքով». Պուտինի օգնական

17:40, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա Հայաստանի խնդրանքով». Պուտինի օգնական

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նշանակված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքը: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հաշվի առնելով հայկական կողմի խնդրանքը, որը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին, որոշեցինք չեղարկել դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը»,- ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի ստանձնել Վալերի Սեմերիկովը: Խոսելով կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցի մասին՝ Ուշակովը նշել է, որ «կան մի քանի տարբերակներ»:

Բացի այդ, ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գագաթնաժողով տեղի չի ունենա:

| | |
8027 | 1