Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Դեղին բաճկոնավորները» հաղթեցին. Ֆրանսիայի իշխանությունները զիջումների գնացին

17:00, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Դեղին բաճկոնավորները» հաղթեցին. Ֆրանսիայի իշխանությունները զիջումների գնացին

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացումը սառեցնելու մասին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

France-Presse-ի փոխանցմամբ՝ սառեցումը կգործի 6 ամիս:

Այսօր հայտնի էր դարձել նաև, որ Ֆրանսիայի ողջ տարածքում ավելի քան 160 լիցքավորման կայան փակվել է վառելիքի պակասի պատճառով, իսկ 250-ն աշխատում է խափանումներով՝ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի զանգվածային ալիքի ֆոնին:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերն սկսվել էին նոյեմբերի 17-ից: Այսպես կոչված «դեղին բաճկոնավորները» բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ: Շաբաթ օրը Փարիզում զանգվածային անկարգությունների հետևանքով բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ցուցարարները մեքենաներ էին այրել, ձերբակալվել էր 412 մարդ, 133-ը վնասվածք էր ստացել, բարբարոսության բազմաթիվ դեպքեր էին գրանցվել:

| | |
5737 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am