Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Ազգային ժողովի նիստը չի կայացել

14:50, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Ազգային ժողովի նիստը չի կայացել

Դեկտեմբերի 4-ին ԱԺ հերթական նիստի սկզբում Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 24 պատգամավոր: Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 26 պատգամավոր:

ԱԺ նախագահը նշել է, որ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած:

| | |
1552 | 0