Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում

14:55, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում

ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Եթե վարչապետը համարում է, որ իմ որևէ բառ կամ փաստ իրականությանը չի համապատասխանում, ապա ես նրան այսօր հրավիրում եմ բաց, հրապարակային բանավեճի` «Հ1»-ի եթերում: Նա ժամանակ ունի այսօր` մինչև 18:30-ը»:

ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դ. Շահնազարյանը խոսել է նաև Սասուն Միքայելյանի մասին: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել, և ովքեր համոզեցին, որ չանի»:

| | |
4413 | 4
Facebook
COMMENT.am