Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Նիկոլ վարչապետ/Լֆիկ` թավշյա սեփականատեր: Թավշյա օղի` 50/50 փայաբաժնով: «Երևան Սիթի»` գինը 4190 դրամ». Զարուհի Փոստանջյան

13:55, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Նիկոլ վարչապետ/Լֆիկ` թավշյա սեփականատեր: Թավշյա օղի` 50/50 փայաբաժնով: «Երևան Սիթի»` գինը 4190 դրամ». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղի (գինը` 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի): Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի` Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է: Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի և պահանջների խախտումը ճանաչում համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն: Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում և քննությամբ պատասխան տրամադրել հետևյալ հարցերին`

1.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:
     2.ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի և փաթեթավորման արտադրությամբ և վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը»:

| | |
13200 | 1
Facebook
COMMENT.am