Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը` ժամը 20։30-ի սահմաններում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը:
Մանրամասներն` սկզբնաղբյուրում: