Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին, եթե հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է». Հրանուշ Խառատյան

03:05, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ.
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին, եթե հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այսօր հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է և կուսակցություններից (ոչ թե թեկնածուներից) յուրաքանչյուրը կարող է մի համառոտ նախադասությամբ ավարտել իր ասելիքը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին: Իմ կարծիքով`

1. «Իմ քայլը». «Երջանիկ եմ, երջանիկ ես, երջանիկ է, երջանիկ ենք: Երջանիկ ես, չէ՞, երջանի՜կ ես, իսկ ՀՀԿ-ն հանցագործ է...»:
     2. ՀՅԴ. «Հիշեք մեր պատմությունում ՀՅԴ-ի անուրանալի դերը, Հայաստանը և հայ ժողովուրդը չի կլարողանա առանց ՀՅԴ-ի ապրել...»
     3. «Լուսավոր Հայաստան». «Կլինենք ԱԺ-ի առաջին ընդդիմադիր ուժը. մենք ձեր կողքին ենք և միշտ ձեր կողքին կլինենք»:
     4. ՕԵԿ. «Մենք միակն ենք, որ ավանդներ ենք վերադարձրել և դեռ վերադարձնելու ենք, այլևս ոչ մի համաձայնողականություն իշխող կուսակցության հետ... Մենք Նիկոլի հետ համաձայն ենք»:
     5. ՀՀԿ. «Մենք լավագույնը չէինք, սխալական էինք, բայց ՔՊ-ն վատն է, վատն է, վատն է, մենք հիմա քիչ ենք թվում, բայց Նիկոլից մի վախեցեք, մենք շատ ենք, շատ ենք, շատ ենք, մեզնից մի վախեցեք...»:
     6. «Սասնա ծռեր». «Մենք միակ այլընտրանքն ենք, կարծր ենք, Նիկոլի կողքին ենք, Սահմանադրությունը փոխելու ենք»:
     7. ՔԺՎԿ. «Ո՞վ է Թրամփը, ո՞վ է Պուտինը, ո՞վ է Էրդողանը, գործոնը մենք ենք, Նախիջևանը հետ ենք բերելու»:
     8. ՔՈ. «Պետությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու, ապագան քո՛ ձեռքին է, քաղաքացի...»:
     9. Մենք. «Տնտեսական մենաշնորհի և ստվերի վերացում, ուժեղ եվրոպական երկիր՝ հայկական ավանդական արժեքներով»»:

| | |
2342 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am