Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Դեսպաններին ցուցումներ են տրվել». Էդմոն Մարուքյան

12:30, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Դեսպաններին ցուցումներ են տրվել». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրն այցելել է Նոր Հաճն: Նախընտրական հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը. «Երկար տարիներ ունեցել ենք մի դիվանագիտություն՝ ոչ մի բան մի արեք, խելոք մնացեք: Դեսպաններին ցուցումներ են տրվել՝ որևէ նախաձեռնությամբ հանդես չգաք արտաքին քաղաքական բնագավառում: Օրինակ Ադրբեջանը նախագիծ է բերել մեր դեմ, ակտիվ պայքարել ենք, չկա նախագիծ, հանգիստ նստած ենք: Սա է եղել մեր դիվանագիտությունը: Մեր կուսակցությունը գտնում է, որ մեր հարաբերությունները պետք է զարգացնել ԵՄ հետ այն մակարդակի, որպեսզի ունենանք ռազմավարական հարաբերություններ»:

| | |
3617 | 0
Facebook