Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Հին տոնածառ չկա, որ պահեինք ու նորից զարդարեինք». Իզաբելլա Աբգարյան

14:05, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Հին տոնածառ չկա, որ պահեինք ու նորից զարդարեինք». Իզաբելլա Աբգարյան

Նախորդ հանգստյան օրերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները: Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար):

Այս թիվը դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Ի պատասխան քննադատությունների՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1) Տոնածառի փողի համար հատուկ խնայվել ա Էրեբունի֊Երևան տոնակատարությունից և այդ ֆոնդից ա վճարվել:

2) ԱՐՀԵՍՏԱԿԱՆ տոնածառը, որը մեզ մի քանի տարի կծառայի, չի կարելի համեմատել ամեն տարի կտրվող բնականների հետ: Ու, ի դեպ, այն նույն՝ ձեր աչքը մազոլ արած տոնածառի վրա, ԱՄԵՆ ՏԱՐԻ միլիոններ են ծախսվել:

3) Հին տոնածառ ՉԿԱ, որ պահեինք ու նորից զարդարեինք: Եղևնիները, որոնցով հավաքում էին, ԱՄԵՄ ՏԱՐԻ էին առնում: Իսկ երկաթյա մասերը, որոնց վրա հավաքում էին, պիտանի չէին ու վտանգավոր:

4)Ճիշտ էին անում նրանք, որ 150 000$ լափում ու իրենց ավտո էին առնում»:

| | |
15610 | 2
Facebook
COMMENT.am