Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Սա նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում». Արմեն Ռուստամյան

10:55, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Սա նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում». Արմեն Ռուստամյան

Արդեն հայտնել էինք, որ Աժ-ում այսօր պետք է քննարկվեր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու, նաև նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը: Խորհրդարանը չի կարողանում քվորում ապահովել:

Երեկ՝ Արմավիրում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով այս հարցին, ԱԺ պատգամավորի թեկնածու, դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է. «Սա ինչ-որ նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում: Մի քանի օր սպասեին, Արամ Հարությունյանը պատգամավոր չէր լինելու. բնականոն ընթացքով դադարեցվելու էր պատգամավորական լիազորությունները: Իզուր տեղը կտրել բոլորին, առանց այդ էլ քարոզչության համար կարճ ժամանակահատված է տրված: Նպատակի իմաստով անտրամաբանական է, որովհետև մի քիչ հետո Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու... Բոլորը լեգիտիմ իրավունք ունեն չգալու ԱԺ նիստին, բայց եթե սա հասկանալով բերվում է մի բան, ապա փորձ է արվում նախընտրական քարոզչության մեջ օգտագործել, թե՝ տեսեք, չեն ուզում կոռուպցիայի դեմ պայքարեն»:

| | |
1817 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am