Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարմազանովն ու Աշոտյանը դես ու դեն ընկած հայտարարում են...». Արայիկ Հարությունյան

10:35, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Շարմազանովն ու Աշոտյանը դես ու դեն ընկած հայտարարում են...». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որևէ բան չեն արել, բացի Գյումրիից Երևան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվո՞ւմ։ Շարմազանովը մոռացե՞լ է, որ անցած ընտրություններին ՀՀԿ-ն չէր թողնում հենց իրեն կամ իր թիմի գերակշիռ մեծամասնությանը խոսափողին մոտենալ կամ հարցազրույց տալ, քանի որ ունեին (և ունեն) ամենաանընդունելի քաղգործիչների համբավ։ Դե հիմա մեր թիմին նայե՛ք՝ բոլորը քարոզարշավի են, բանավեճերի են, տեքստ են ներկայացնում՝ քաղաքական տեքստ, ոչ թե ցիտատների գիրքը բացում, բաժակը լցնում ու կենացներ ասում։ Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են»։

8618 | 3
Facebook