Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Արդշինինվեստ» բանկի աշխատակիցներն անձամբ են զբաղված ՀՀԿ թեկնածուի քարոզարշավով. «Ժամանակ»

09:45, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Արդշինինվեստ» բանկի աշխատակիցներն անձամբ են զբաղված ՀՀԿ թեկնածուի քարոզարշավով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Արդշինինվեստ» բանկի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում:

Մասնավորապես՝ բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանը անձամբ է զբաղվում ՀՀԿ-ից առաջադրված, Արմավիրի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի քարոզարշավով՝ փակցնելով նրա մեծադիր գովազդային պաստառը: Վրդովված էջմիածինցիները տոմատի բանկայով հարվածել են պաստառին՝ այն ներկելով կարմիրով:

Հիշեցնենք, որ «Արդշինինվեստ» բանկը կապվում է 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4639 | 2
Facebook