Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Չկա պատիժ, չկա հանրություն ու նորմալ կյանք». Արա Հարությունյան

01:40, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Չկա պատիժ, չկա հանրություն ու նորմալ կյանք». Արա Հարությունյան

Գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդն իր գործը նորմալ չի անում, որովհետև նախ յոլա գնալով է ապրում և բացի այդ էլ, իր անորակ գործի համար երբեք պատժված չկա։
     Ավելին, քանի որ պատիժ չկա, ապա մասնագիտացում էլ չկա՝ ոչ մեկը չի մտածի խորանալ իր մասնագիտության մեջ, հենա յոլա եմ տանում, խորանալս որն է՞
     Արևմտյան կենսակերպն այլ մոտեցում է ցուցաբերել- հարկադրել է ամեն մեկին մասնագիտորեն, որակով աշխատել և իր արածի համար պատասխանատու լինել։
     Ի վերջո դա հանգեցրել է նրան, որ պատշարը պատ է շարում, էլեկտրիկը հոսանքի հետ աշխատում, վարսավիրը մազ կտրում, բժիշկը մարդ բուժում, ուսուցիչը դասավանդում, այլ ոչ ընտրություն կեղծում։ Ու ըստ որում դրանցից ոչ մեկն էլ յոլա չի կարող տանել, որովհետև կգյուլլվի վատ որակի կամ յոլայի համար։
     Մեր այս արատը գերխորքային է, բայց առաջին քայլը պետք է սկսվի պատիժից՝ չկա պատիժ, չկա հանրություն ու նորմալ կյանք»։

| | |
1769 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am