Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Հաշմանդամությունը ցավ չէ, հաշմանդամությունը տառապանք չէ, հաշմանդամությունը բեռ չէ». Սիփան Ասատրյան

22:05, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
«Հաշմանդամությունը ցավ չէ, հաշմանդամությունը տառապանք չէ, հաշմանդամությունը բեռ չէ». Սիփան Ասատրյան

Երևանի ավագանու անդամ Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ «Վաաայ, էդպիսի օր էլ կա՞»,- երևի մտածեցին շատերը։ Այո, կա։ «Հիմա ի՞նչ անենք, շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք»,- հաստատ մտածեցին ոմանք․․․ «Դե երևի ցավակցենք․ դե դրա մեջ ի՞նչ մի լավ բան կա, որ շնորհավորենք»․․․ «Հա, չէ՞»։
     Իսկ ես կասեմ՝ վարվեք էնպես, ինչպիսին ձեր վերաբերմունքն է հաշմանդամություն երևույթի վերաբերյալ։ Բայց մի բան ասեմ՝ նոր․․․
     Հաշմանդամությունը ցավ չէ, հաշմանդամությունը տառապանք չէ, հաշմանդամությունը բեռ չէ։ Այն դառնում է ցավ, տառապանք ու բեռ հաշմանդամություն չունեցողների պատկերացումների և այդ պատկերացումները փոքրուց մեզ փոխանցելու արդյունքում։ Օրինակ երբ մենք մտածում ենք, որ սայլակով տեղաշարժվող մարդը ոչ թե տեղաշարժվում է դրանով, այլ՝ գամված է դրան, երբ չտեսնող անձը համատարած և տարտարոսային մթության մեջ է խարխափում, երբ չլսող անձն անտանելի լռության սահմաններում է տառապում, երբ աուտիզմ ունեցող անձը տանջվում է իր կենսակերպի ձեռքին և էլի շատ ու շատ «երբ»-եր․․․ Բայց չէ՞ որ բոլորս ապրում ենք մեր համակերպության, հարմարության սահմաններում։ Ինչո՞ւ մտածենք, որ մենք՝ հաշմանդամություն ունեցող անձինքս, միայն տառապում ենք։ Իսկ գուցե վայելու՞մ ենք մեր հաշմանդամությունը․․․ Եկեք հաշմանդամությանը վերաբերենք էնպես, ինչպես վերաբերում ենք ասենք նման երևույթներին՝ ձուկն ապրում է ջրում, արևը դուրս է գալիս արևելքից, անտառներում բազմազան ծառեր կան և այլն․․․ Այ հիմա որոշեք՝ շնորհավորու՞մ եք, թե՞ ցավակցում... Բայց եթե տարտամում եք, կարող եք ընտրել երրորդ տարբերակը՝ լռելը»:

| | |
780 | 2