Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի

18:40, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի: Այս մասին նա նշեց Մասիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում:

«Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չենք իրականացնի: Այդ օրը երկրաշարժի 30-րդ տարելիցն է լրանում: Մենք Գյումրիում կառավարության արտագնա նիստ կիրականացնենք, կլինենք Սպիտակում»,- ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Փաշինյանը քարոզարշավին չի մասնակցի նաև դեկտեմբերի 6-ին, այդ օրը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Ինչպես հայտնել ենք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

| | |
2059 | 4