Այսօր ժամը 17:30-ին Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարակում ՀՅԴ-ն նախընտրական հանրահավաք կանցկացնի, այս մասին տեղեկացնում է ՀՅԴ նախընտրական շտաբը:
Այսօր, հարցազրույցներից մեկի ժամանակ, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը, գնահատելով քարոզարշավի ընթացքը, ասել էր. «Եթե նախկինում շատ ավելի մեծ էին հանրահավաքային միջոցառումները, ներկայումս ավելի շատ է «Ֆեյսբուք»-ի դերը և առանձին խմբերի հետ հանդիպումները, կոնկրետ հարցադրումներ են ուղղում ու ստանում պատասխան, որպեսզի հետո որոշեն` ում են տալու իրենց քվեն: Կարծում եմ` այստեղ էլ ասելիք ունեցող քաղաքական ուժերը, և թեկնածուները պետք է պատրաստ լինեն բանավեճի»: