Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Քարնեգի հոլում

20:15, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Քարնեգի հոլում

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։ Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Deutsche Grammophon-ի արտիստ Ինգոլֆ Վունդերը։ Համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված միջազգային շրջագայության շրջանակներում։ Տեղեկացնենք, որ սա Սերգեյ Սմբատյանի երկրորդ բեմելն էր Քարնեգի հոլում. առաջին անգամ նա այս հռչակավոր հարթակում ելույթ է ունեցել 2015 թվականին՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել Քարնեգի հոլում։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը կյանքի է կոչվել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Միացյալ Նահանգներից կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա երկու համերգով՝ դեկտեմբերի 5-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և

դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Դեկտեմբերի 7-ի համերգը նվիրված է Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին

| | |
591 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am