Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ առաջին անգամ հնչել է Բրուքների «Ռեքվիեմ»-ը

19:20, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ առաջին անգամ հնչել է Բրուքների «Ռեքվիեմ»-ը

Հայաստանում առաջին անգամ հնչել է Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգի շրջանակում: Ստեղծագործությունը դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ են ունեցել ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես են եկել Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս):

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին էլ Գյումրու Սև բերդում կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը , Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները: Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

| | |
1492 | 1
Facebook